Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Էլիզաբեթ ІІ-ը կհայտնի առաջիկա տարվա երկրի առաջնահերթությունները

Էլիզաբեթ ІІ-ը կհայտնի առաջիկա տարվա երկրի առաջնահերթությունները
04.06.2014 | 17:55

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ ІІ-ը ելույթ կունենա բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանն ու կհայտնի առաջիկա տարում երկու պալատների աշխատանքի առաջնահերթությունները:
Ելույթի տեքստը գրում է երկրի կառավարությունը: Խորհրդարանի նիստի բացումը գեղեցիկ ավանդույթ է, օրինագծերը նախապես հայտնի են:
Քննարկման պատրաստ օրինագծերից բացի՝ թագուհին կհայտարարի վարչապետի պետական այցերի մասին: Թագուհու ելույթը նվիրված կլինի հիմնականում ներքին քաղաքականությանն ու տնտեսությանը:
Երեք հիմնական թեմաները կլինեն միգրացիայի նկատմամբ վերահսկողությունը, թերթաքարային գազի արդյունահանումը կարգավորող օրենքների փաթեթը, հեռացման դեպքում պետական պաշտոնյաներին վճարվող նպաստների սահմանափակումները:

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ